Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես

«Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
24.01.2015 | 19:31

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ճեմասրահում ցուցադրված խորհրդանշական 24 լուսանկարներում ներկայացված են Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերն ու կոթողները: Լուսանկարների հեղինակը Տաթև Մելքոնյանն է:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, բազմաթիվ երիտասարդներ, հյուրեր:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ